Իրադարձություններ Հայաստանում
Բացվեց Ախթալայի նոր ամբուլատորիան
Այսօր Ախթալայում բացվեց առողջության առաջնային պահպանման նորակառույց հերթական կենտրոնը։ Բացման հանդիսությանը մասնակցում էին ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը։
«Այսպիսով, այս տարի շահագործման հանձնվեց նորակառույց 13 ամբուլատորիա։ Վստահ եմ, որ ստեղծված հարմարավետ պայմաններում մեր մասնագետներն առավել մեծ պատասխանատվությամբ ու հոգատարությամբ կկատարեն իրենց պարտականությունները։ Եվ մաղթում եմ, որ շահառուներն այս կենտրոն այցելեն միայն կանխարգելիչ նպատակներով»,-շնորհավորելով հավաքվածներին` ասաց Դերենիկ Դումանյանը։
Հավելենք, որ կենտրոնի երկու բժիշկը և երկու բուժքույրը մասնագիտացել են որպես ընտանեկան բժիշկ և բուժքույր։
«Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում ծրագիր-2»-ի ժամանակակից չափորոշիչներով կառուցված, անհրաժեշտ բժշկական սարքավորումներով ու պարագաներով, կահույքով հագեցած կենտրոնում կսպասարկվի Ախթալա, Շամլուղ, Նեղոց և Քարակոփ համայնքների շուրջ 3400 բնակիչ։ Նրանք իրենց գոհունակությունը հայտնելով շեշտում էին, որ նախկին անմխիթար վիճակում գտնվող պայմաններից հետո այստեղ հաճույքով կօգտվեն ամբուլատոր ծառայություններից։
Ախթալայի առողջության առաջնային պահպանման կենտրոնի կառուցման համար ներդրվել է շուրջ 49 մլն դրամ, որից 43.4 մլն` շինարարություն (նախահաշվային արժեքը` 64.48 մլն դրամ), շուրջ 4.3 մլն` բժշկական սարքավորումներ, պարագաներ և կահույք, 1.3 մլն` համակարգչային սարքավորումներ:
2000-2012թթ. ընթացքում Լոռու մարզում վերանորոգվել և կառուցվել են համայնքային 10 բուժհաստատություններ, մարզի առաջնային օղակի բոլոր բուժհաստատությունները հագեցվել են բժշկական սարքավորումներով, պարագաներով և կահույքով: Ընտանեկան բժշկության մասնագիտացման ծրագրով մասնագիտացել են 57 բժիշկ և 82 բուժքույր:
Ընդհանուր առմամբ, վարկային ծրագրերով Լոռու մարզում առողջության առաջնային օղակոււմ կատարվել է շուրջ 565,476,673.67 ՀՀ դրամի (1,255,875.47 ԱՄՆ դոլարի) չափով ներդրում:
29.11.2013 Կարդացեք նաև
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...
22.04.2025
Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...
12.04.2025
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...
09.04.2025
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYHs7fJY' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ